Հրանուշ Հակոբյան.Պետք է հայի պայքարը ավելի ուժգնանա
24/04/2013 12:08
Նմանատիպ
«Աշխարհի տարբեր ծայրերում հայերը հաստատվեցին, կայացան, որովհետև հայի գենը ուժեղ է, կենսունակ է, որի վկան այն 10 մլն հայ ժողովուրդն է, որն աշխարհից պահանջում է հայ դատի ճշմարտացի լուծում»,-Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ սա ցավ է, որ մենք կորցրել ենք 1,5 մլն հայ: Կորցրել ենք մշակույթ, կորցրել ենք մեր հողերը, սակայն մենք վերածնվել ենք. ոսոխը չկարողացավ իր նպատակին հասնել:
Հրանուշ Հակոբյանի կարծիքով՝ պետք է հայի պայքարը ավելի ուժգնանա, պետք է ավելի համախմբվենք: Նա նաև համոզմունք հայտնեց, որ կգա այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում