Նախանձի մասին (բարոյախրատական պատում)

Նախանձի մասին (բարոյախրատական պատում)

Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն ձևով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա: Եվ երբ երկուսն էլ հապաղում էին խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի: Եվ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007

Հետևեք մեզ նաև Telegram-ում