Էլ իմաստ չունի…

Էլ իմաստ չունի…

Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին.
Բնի հաստությունն էլ իմաստ չունի….

Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
Հնում իր ուղին շեղած աշխարհում
Իմաստունների թիվն այնքան է շատ,
Որ իմաստությունն էլ իմաստ չունի:

Համո ՍԱՀՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում