Ռուսաստանի հայերը բողոքի ցույց են կազմակերպելու Թուրքիայի դեսպանատան դիմաց
24/04/2013 12:45
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության 98 –րդ տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, հայ համայնքի և «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ կառույցի ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ծաղիկներ են դրել Մոսկվայում կառուցվող հայկական առաքելական եկեղեցու մոտ տեղադրված հուշակոթողի մոտ:
Նշենք, որ Մոսկվայի Օլիմպիական համալիրի հարևանությամբ կառուցվող նորակառույց վանական համալիրը դեռ օծված չէ, և , հետևաբար, չունի անվանում:
Այսօր «Ռուսաստանի հայերի միությունը» և հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպելու Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում