Քրդական PKK-ի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձում չի նշվել ցեղասպանություն բառը
Նմանատիպ
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թևը’ Քրդստանի համայնքների միությունը, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ’ ապրիլի 23-ին, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է քրդական Firat-ը:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «1915թ. հայերի տեղահանությունը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է: Այդ տեղահանության ժամանակ Օսմանյան կայսրությունը միլիոնավոր հայերի հազարամյակներ բնակեցրած հողից տեղահան արեց և հարյուր հազարավոր մարդկանց կոտորածի ենթարկեց»: Նշվում է նաև, որ 1915թ. ոչ միայն հայ ժողովուրդը կոտորվեց, այլև սպանվեցին խաղաղությունը, եղբայրությունը և հանդուրժողականությունը:
Հայտարարության համաձայն’ PKK-ի պայքարը ոչ միայն քրդերի, այլև հայերի, ալևիների, եզդիների, արաբների, թուրքերի և լազերի պայքարն է:
PKK-ն կոչ է արել Թուրքիայի Հանրապետությանը առերեսվել իրողությանը և ներողություն խնդրել ոչ միայն հայերի կոտորածի, այլև եզդիների, ալևիների և քրդերի կոտորածների համար:
Կուսակցության ներկայիս առաջնորդ Մուրատ Քարայըլանը 2011թ. ապրիլի 24-ին հայտարարել էր, թե ինչ անուն էլ դնենք’ ցեղասպանություն, կոտորած, թե տեղահանություն, միևնույնն է’ հայ ժողովրդին ոչնչացրել են: Հատկանշական է, որ ելույթում ոչ մի տեղ չի չի նշվել Հայոց ցեղասպանություն տերմինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում