Վլադիմիր Գասպարյան. Գյումրիում կատարված հանցագործները հայտնաբերված են, իսկ հանցագործությունը բացահայտված
Նմանատիպ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով երեկ, Գյումրիում հնչած կրակոցներին ԳԱԼԱ-ի լրագորղի հետ զրույցում ասաել է.
«Ինչպիսի՞ն պետք է լինի ոստիկանապետի գնահատականը ցանկացած հանցագործությանը՝ բացասական պետք է լինի: Այս պահին էլ Գյումրիում մի շարք միջոցառումներ են իրականացվում, ու ես կարծում եմ, որ հանցագործները հայտնաբերված են, իսկ հանցագործությունը բացահայտված է»:
Մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ, Վլադիմիր Գասպարյանը նշել է. «Ոստիկանական բաժանմունքը նշանակություն չունի, գյումրեցին, որը որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը»:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու կենտրոնում հնչած կրակոցներից հետո Շեկո մականվամբ՝ Արտյոմ Կարապետյանը մահացել էր հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) այսօր արդեն վերականդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք: Նրան ենթարկել են վիրահատությունների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում