Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն Ստամբուլում (ուղիղ)

Պետությունը կարող է հերքել Հայոց ցեղսպանության իրողությունը, սակայն ժողովուրդը կարող է իրադարձություններին տալ իր ցանկացած ընթացքը: Նման հայտարարությամբ հանդես եկավ Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում հավաքվածներից մեկը: «Այսօր մեր երկրում կան ֆաշիստներ, սակայն նրանց կողքին ապրում են լավ մարդիկ, որոնց շրջանակներն ամեն տարի ավելանում են: Պաշտոնական տեսակետը շարունակում է մնալ նույնը, սակայն ժողովուրդը ավելի ու ավելի շատ է սկսում իմանալ իրականության մասին: Դրա ապացույցն է Դիարբեքիրում տեղի ունեցած միջոցառումը»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը’ ապրիլի 24-ին, 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած հանցագործության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողություններ են տեղի ունենում Թուրքիայի տարբեր քաղաքներում: Նախորդ 2 տարիների նման այս տարի ևս Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղական ժամանակով 19:15-ին թուրք ակտիվիստները, լրագրողները, գիտնականներն ու արվեստագետները կհավաքվեն հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հավաք կլինի նաև Անկարայի Սաքարյա հրապարակում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կոգեկոչեն Իզմիրի (Զմյուռնիա) Բասմանե հրապարակում: Արարողություն տեղի կունենա նաեւ Անկարայի կենտրոնական բանկի շենքի առջև:


Streaming Live by Ustream

Հետևեք մեզ նաև Telegram-ում