Անհրաժեշտ է աշխարհի բնակչության համար վառել ճշմատության ջահը
Նմանատիպ
ԱՄՆ-ում Իլինոյս նահանգի Հոլոքսոտի թանգարանում նշվել է Հայոց ցեղասպանության 87-րդ տարելիցը: Այս մասին հայտնում է Skokie Review պարբերականը:
Արարողությանը ներկա է եղել նաև թանգարանի գործադիր տնօրեն Ռիք Հիրշհոթը: Վերջինս նշել է, որ պատմությունը պետք է ճանաչվի, և որ անհրաժեշտ է աշխարհի բնակչության համար վառել ճշմատության ջահը: «Մենք պետք է խոսենք նրանց փոխարեն, ում ձայները լռեցվել են»,-ասել է Հիրշհոթը… Մեր երիտասարդները մեր ապագան են, նրանք պետք է կամուրջ լինեն դեպի ապագա, և երաշխավորեն, որ մենք հասկացել ենք Ցեղասպանության, Հոլոքոստի և այլ սարսափելի վայրագությունների դասերը»:
Հիրշհոթը նաև հայտարարել է, որ թանգարանը կհովանավորի 2015թ. Ցեղասպանության 100-ամյակի առիթով բացվելիք խոշոր ցուցահանդեսը: Իսկ հաջոդ ամիս թանգարանը կանցկացնի երկօրյա կոնֆերանս՝ նվիրված Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների դեմ իրականացված ցեղասպանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում