Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել. Էրդողան
24/04/2013 15:36
Նմանատիպ
Հայ ցանցահենները, այսօր կոտրել են Ադրբեջանական պետական կայք ու թուրքերենով գլխավոր էջում տեղադրել հետևյալ նյութը:
«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել»- այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միլլի Մեջլիսում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ժամանակ:
Էրդողանի խոսքերով պետք է պատմաբաններին ազատություն տալ, որպեսզի նրանք կարողանան աշխատել, վերլուծել, հետազոտել իրադարձությունները, սակայն նրանց վրա դնել պատմությանը որակավորումներ տալու գործը, սխալ է:
_Պետք չէ ոչինչ մոռանալ: Թուրքիան պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը, որպեսզի մենք կարողանանք առաջ գնալ, պետք չէ նաև մոռանալ’ ինչ է տեղի ունեցել, – ասել է էրդողանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում