Լիբանանում 40000-անոց ցույց է տեղի ունեցել` ընդդեմ Թուրքիա
Նմանատիպ
Բեյրութում անցկացվել է երթ, որի հազարավոր մասնակիցները՝ ծագումով հայ լիբանանցիներ, Թուրքիային կոչ են արել ճանաչել 98 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը:
Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով Լիբանանի մայրաքաղաքի Նահատակաց հրապարակում տեղի ունեցած զանգվածային ցույցի մասնակիցների թիվն անցնում է քառասուն հազարը, որոնց վանկարկումներն ուղղված են Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ:
«Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունն ու հատուցման համար գործողություններ ձեռնարկի,- ասել է ցուցարար Փոլ Հալեբյանը:- Դա մեր իրավունքն է, մեր հողը, մեր արժանապատվությունը»:
Երթի մասնակիցների ցուցապաստառների վրա գրված էին. «Թուրքիա´, ճանաչման և հայրենադարձման ժամանակն է», «Արդարություն և հատուցում Հայոց ցեղասպանության համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում