Հողի և գույքի հարկերը փակել. վարչապետի հանձնարարականները
Նմանատիպ
Կառավարության նիստին, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով կուտակված գույքահարկի, հողի հարկի խնդրին նշել է, որ հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների հարցը: Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցմանն է վերաբերում: Ոլորտում այս տարի աշխուժություն է ակնկալվում: Իսկ ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախա.որակավորման ինստիտուտ է ներդրվելու: Կառավարության օրակարգում է եղել նաև բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրմանը վերաբերող հարաբերությունները, բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմների սահմանումը և աջ ղեկով մեքենաների հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում