Քավոր Հարութի լեզվի արմատից վիրահատել և հանել են ատրճանակի գնդակը
Նմանատիպ
Ինչպես արդեն հայտնի է, երեկ Գյումրու կենտրոնում հնչած կրակոցներից հետո Շեկո մականվամբ՝ Արտյոմ Կարապետյանը մահացել էր հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) այսօր արդեն վերականդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք: Նրան ենթարկել են վիրահատությունների՝ ինչպես ոսկրային, այնպես էլ դիմածնոտային, քանի որ վիրաբույժի խոսքերով՝ գնդակը, որը մտել էր Հարությունի բազկից, պտտվել է մարմնի մեջ, դուրս չի եկել, այն բարձրացել է ուսագոտով ծնոտ և վնասելով ատամնաշարը, լնդերը և ծնոտը՝ հանգրվանել է լեզվի արմատում: Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը:
«Նրան հիվանդանոց բերել են ծանր վիճակով: Առաջին բանը, որ նկատվում էր, շոկային կլինիկան էր: Հակաշոկային միջոցառումներ ձեռք առնելուց հետո, նա վիրահատության է ենթարկվել: Ախտորոշումից հետո պարզվեց՝ աջ բազկի միջանցիկ հրազենային գնդակային վիրավորում ունի, ընդ որում՝ արմնկային հոդի փափուկ հատվածներում բազմաբեկորային կոտրվածք է առաջացել: Ուսահոդից անցել էր բերանի խոռոչ, վնասել էր ծնոտը, լնդերը և ատամնաշարը և հանգրվանել էր լեզվի արմատում: Դրա համար կատարվեց նաև դիմածնոտային վիրահատություն»,-ԳԱԼԱ-ին փոխանցել է Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժ, վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանը: Բժշկի խոսքերով՝ հիվադի վիճակը ներկայում կարելի է գնահատել միջին ծանության:
Նրա բուժումը շարունակվելու է վնասվածքային բաժանմունքում, երկարատեւ բուժում է պահանջվում: Ներկա դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում