Թուրքիայում կալանավորված լրագրողներ. Մենք կիսում ենք հայերի ցավը
Նմանատիպ
Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) թև համարվող KCK-ի՝ «Քրդական համայնքների միության» գործով կալանավորված լրագրողները հայտարարությամբ են հանդես եկել և խոսել Հայոց ցեղասպանության մասին։
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, բոլորի անունից խոսել է լրագրող Էրթուշ Բոզքուրթը։ «Այսօր հայերի ջարդերի տարելիցն է։ Մենք կիսում ենք նրանց ցավը»,-ասել է նա։
Դատական գործով անցնող 46 լրագրողներից և մամուլի աշխատակիցներից 26-ն այժմ կալանավայրերում են։ Այսօր կայացել է այդ գործով դատական հերթական՝ 13-րդ նիստը և այդ ընթացքում էլ ընթերցվել է հայտարարությունը։
Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատական նիստին մասնակցել են 24 ձերբակալված և 6 ստորագրությամբ ազատ արձակված լրագրողներ։
Էրթուշ Բոզքուրթը հայտարարությունը կարդացել է քրդերենով, իսկ թուրքերեն թարգմանել են թարգմանիչները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում