Ապացույցներ ինձ պետք չեն. իմ ընտանիքը տեսել է ցեղասպանություն
Նմանատիպ
«Այսօր մեր տանը գավաթ կբարձրացնենք’ ի հիշատակ 1915 թ. տանջանքների ենթարկված մեր նախնիների: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Մանկության տարիներին ես հաճախ եմ ապրել ցեղասպանությունը վերապրած տատիկիս մոր մոտ: Նա պատմում էր ինձ, թե ինչպես են իր եղբայրներին, քույրերին և ծնողներին կոտորել մեկ գիշերում իր աչքի առաջ: Իրեն ու իր կրտսեր քրոջը՝ Ալիսին ձեռք չեն տվել:
Գեղեցիկ փոքրիկ աղջիկներին թուրքերը վերցնում էին իրենց ընտանիքներ: Նրանց հայրը մահվանից առաջ հասցրել է աղջիկներին ոսկե մետաղադրամներ տալ: 16 տարեկանում նրան հաջողվել է փախչել Ղրիմ: Նրա քրոջ՝ Ալիսի ճակատագիրը մեզ հայտնի չէ, և նրա պատվին են Ալիս կոչել իմ կրտսեր քրոջը:
Նրանց ավագ, ամուսնացած քույրը փրկվել է բռնաբարությունից ծովը նետվելով՝ Տրաբզոնի բարձր ժայռից, ու խեղդվել: Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում: Իմ ընտանիքը տեսել է ցեղասպանությունը և այլ ապացույցներ ինձ պետք չեն»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում