Պատերազմը չի կասեցրել սիրիահայերին` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը
24/04/2013 18:47
Նմանատիպ
Սիրիայում այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները սահմանափակ էին, բայց, այնուամենայնիվ, անցկացվեցին նաեւ սիրիական հակամարտության կիզակետում հայտնված Հալեպ քաղաքում:
Հայաբնակ Նոր գյուղ թաղամասում սիրիահայերը գետնին են փռել թուրքական դրոշ, իսկ մեքենաները եւ մարդիկ ամբողջ օրվա ընթացքում անցել են դրա վրայով:
Թուրքիայի հանրապետության մեկ այլ դրոշ էլ հրապարակավ այրվել է: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաեւ Հալեպի հայկական վարժարաններում:
Սիրիայի հյուսիս-արեւելյան Քամիշլի քաղաքում եւս, որը սահմանակից է Թուրքիային եւ բնակեցված է հիմնականում հայերով եւ քրդերով, հազարավորներ մոմավառություն են կազմակերպել, Օսմանյան Կայսրությունում հայերի Ցեղասպանությունը դատապարտող պաստառներ բարձրացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում