Արոնյանն առավելություն ունի. ուղիղ միացում

Փարիզում այսօր կայանում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4-րդ տուրը: Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանն, ով իր ակտիվում ունի 1.5 միավոր, սպիտաներով խաղում է ռուս Պյոտր Սվիդլերի (1 մ.) հետ:

Այսօր կայանում են նաև Լիրեն Դին (Չինաստան, 1.5 մ.) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 1.5 մ.), Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա, 1.5 մ.) – Մայքլ Ադամս (Անգլիա 2 մ.), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա, 2 մ.) – Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան, 1 մ.) և Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 1 մ.) – Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2 մ.) պարտիաները:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Հետևեք մեզ նաև Telegram-ում