Ապրիլի 24- ին ИА REGNUM-ի կայքը ենթարկվել է հակերային հարձակման
Նմանատիպ
ИА REGNUM-ի կայքը ենթարկվել է հակերային հարձակման: Ինչպես պարզել են կայքի մասնագետները’ չարագործները վիրուսային ծրագիրը մտցրել էին 2013 թվականի մարտ ամսին, սակայն ծրագիրը գործի են դրել միայն ապրիլի 23-ին: Սրանով նրանք հասել են Google –ի որոնման համակարգում գործակալության կայքի արգելափակմանը: Նաև պարզվել է, որ ИА REGNUM-ի դեմ ուղղված քայլերը իրականացնում է կոնկրետ պետություն:
Կարևոր է ընդգծել, որ վիրուսային ծրագիրը, որը այս պահին հայտնաբերվել և չեզոքացվել է ИА REGNUM-ի մասնագետների կողմից, այցելուների համար վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, հակերների հանցավոր գործունեության արդյունքում ИА REGNUM կայքը մտել է վիրուսակիր կայքերի շարքը:
Հակերների հարձակման ամենահավանական պատճառը կապված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի հետ, որն ամեն տարի նշվում է ապրիլի 24-ին և ավանդաբար լուսաբանվում է ИА REGNUM-ի լրագրողների կողմից, նշում է լրատվական կայքը: Կան ենթադրություններ, որ կայքի վրա հարձակումը հանդիսանում է մի շարք պետություններում կարևոր դերակատարություն ունեցող լրատվական կայքերի վրա մասշտաբային կիբերհարձակման նախապատրաստման փորձ, որը պետք է իրականացվի 2015 թվականին, երբ կնշվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակը :
Հետևեք մեզ նաև Telegram-ում