Տեսանյութ, որտեղ Օբաման արտաբերում է Հայոց ցեղասպանություն եզրույթը
Նմանատիպ
Սպիտակ տունը այսօր տարածել է ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում Բարաք Օբաման կրկին անգամ խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը։
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը’ 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկը: Իննսունութ տարի առաջ՝ Օսմանյան կայսրության անկման շրջանում, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին։ Այսօր մենք կանգ ենք առնում՝ զոհվածների մասին մտորելու եւ վերհուշելու նրանց կրած անասելի տառապանքը», – հայտարարում է Օբաման’ հավելելով, որ անցած դարի սկզբին տեղի ունեցած այդ իրադարձությունների տխուր տարելիցը լայնորեն նշվում է Միացյալ Նահանգներում։
«Ես բազմիցս վերահաստատել եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իմ անձնական տեսակետը: Իմ մոտեցումները մնում են անփոփոխ», – ընդգծում է ԱՄՆ-ի նախագահը ու հավելում. – «Մեր պարտավորությունն է’ թույլ չտալ, որպեսզի պատմության այս մութ էջերը երբեւիցէ կրկնվեն:
«Փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից», – հավելել է Բարաք Օբաման՝ մատնանշելով այն անհատ հայերի ու թուրքերի ջանքերը, ովքեր հաշտությանն ուղղված քայլեր են ձեռնարկում:
Եզրափակելով իր ուղերձը’ Սպիտակ տան ղեկավարը նշում է. – «Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք’ վերհիշելով Մեծ Եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակը եւ վերահաստատելով մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»։
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Օբամ իր տեսակետն արտահայտում է Հայոց ցեղասպանություն եզրույթի միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում