Հայ ինտելեկտուալների աննախադեպ հաջողությունը

Facebook սոցիալական կայքում գործում է «Triviador» ինտելեկտուալ խաղը, որն իրենից ներկայացնում է ինտելեկտի, գիտելիքի և արագ կողմնորոշվելու մրցույթ: Խաղին այս շաբաթ մրցութին մասնակցել էին 177 երկրի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ, որոնց թվում նաև հայերը:

«Հայ մասնակիցներըն ամեն շաբաթ բարձր հորիզոնականներ են գրավում: Սակայն քանի որ այս «խաղային» շաբաթը ամփոփվելու էր ապրիլի 24-ին և համընկնելու էր 1915թ.-ի Ցեղասպանության 98-րդ տարելիցին, խաղի առաջատարներից Վահրամ Փափազյանիի առաջարկությամբ որոշվեց անհատական և խմբային պայքարում գրավել ամենաբարձր դիրքերը: Հայկական թիմը որոշեց հանդես գալ «We remember 1915» ավատարով, որով ցանկանում էինք էլ ավելի ճանաչելի դարձնել Մեծ Եղեռնի իրողությունը այլազգի մասնակիցների համար», – Times.am-ի հետ զրույցում ասաց խաղի մասնակիցներից Արեգ Ստեփանյանը:

«Մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ այլ երկրների մասնակիցներ տեղեկացվել են ցեղասպանության մասին և շատերը հայտնել, որ իրենք կիսում են մեր ցավը, և նույնիսկ փոխել են իրենց նկարները: Համախմբված խաղի շնորհիվ Հայաստանը գերազանցեց նունիսկ իր սպասելիքներրը, արդյունքում գրավելով առաջին տեղը», – նշել է մեր զրուցակիցը:

Անհատական հաշվարկով աշխարհի այս շաբաթվա լավագույն 5 մասնակիցներն էլ կրկին հայ ինտելեկտուալներն էին: Այս արդյունքները տեղադրվել են «Triviador» խաղի գլխավոր էջում և այնտեղ կմնան մեկ շաբաթ, իսկ մեր լավագույն արդյունք ցուցաբերած մասնակցի’ Խորեն Տիգրանյանի անունը և լավագույն երկիրը ճանաչված ՀԱՅԱՍՏԱՆԻ անունը կերևան բոլոր խաղերի ժամանակ հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում