«Արմավիայի» սնանկացումը կարող է բացասաբար ազդել «ՎՏԲ» բանկի գործունեության վրա

Տարածված լուրերը, թե «Արմավիա» ավիաընկերությունն ամենամեծ պարտքերն ունի «ՎՏԲ-Հայաստան» բանկին, և որի արդյունքում բանկի հայաստանյան կառույցը կարող է սննկանալ, նշված բանկի կողմից չեն հաստատվում:

«Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան’ «ՎՏԲ-Հայաստան» բանկից հայտնել են, թե իրենք շարունակում են նախկինի պես բանկային ծառայություններ մատուցել: Այնուամենայնիվ, նույն բանկի’ թերթին ուղարկած տվյալներով’ նրանց մասնաճյուղերից երեքը վերջին մեկ տարվա ընթացքում փակվել են: Ավելին, «Արմավիա»-ի սնանկ հայտարարվելուց հետո, այսինքն’ այս ամսվա ընթացքում, փակվել է նաև «ՎՏԲ-Հայաստան» բանկի Տաշիրի տարածաշրջանի մասնաճյուղը: Սակայն բանկի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ հաճախորդները նույն ծառայությունները կարող են ստանալ հարևան Ստեփանավան քաղաքի մասնաճյուղից: Բայց փաստն այն է, որ բանկը շարունակում է կորուստներ կրել: Չի բացառվում, որ իսկապես «Արմավիա»-ի սննկացումը բացասաբար ազդի «ՎՏԲ-Հայաստան» բանկի գործունեության վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում