Արոնյանը առաջատարների թվում է
25/04/2013 10:52
Նմանատիպ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում են 4 շախմատիստներ, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ 4-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր ռուսաստանից գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 36-րդ քայլում՝ Արոնյանի հաղթանակով:
Նշենք,որ Սվիդլերը հայտնել էր ցայտնոտի մեջ և խաղավարտին դիրքային մի քանի սխալ թույլ տվեց:
Այս պահին մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1.Արոնյան – 2.5
2.Ադամս – 2.5
3.Վաշիե-Լագրավ – 2.5
4.Գելֆանդ – 2.5
5.Ֆրեսինե – 2
6.Դին Լիրեն – 2
7.Կրամնիկ – 2
8.Անանդ – 1.5
9.Վիտյուգով – 1.5
10.Սվիդլեր – 1
Հետևեք մեզ նաև Telegram-ում