Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները. Լևանդովսկի

Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները. Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ում իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից՝ «Արսենալ»:

«Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները: Նա կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում փոփոխական հաջողություններով էր: Երբեմն նրա մոտ ամեն ինչ լավ էր, երբեմն՝ ոչ այնքան: Բայց Հենրիխը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա ունի հիանալի տեխնիկա ու շատ արագ է գնդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լևանդովսկու խոսքն է մեջբերում Bleacher Report-ը:

Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ ստորագրել է 3,5 տարվա պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում