Հայաստանը կարողանում է հաջողությամբ համադրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը

Հայաստանը կարողանում է հաջողությամբ համադրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը

Հայաստանը կարողանում է հաջողությամբ համադրել այդ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը: Նման հայտարարությամբ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանն իր արժեքային համակարգով Եվրոպա է: Մենք, իհարկե, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք և մեր հարաբերությունները շատ կարևոր են, սակայն մենք չենք հակադրում այդ երկուսը: Գտնում ենք, որ ուշ թե շուտ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն պետք է համագործակցեն»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ ԳՄ նիստի ընթացքում ամփոփել ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի արդյունքները, հանդիպումներն ու ելույթը Եվրոպայի խորհրդում: «Քննարկել ենք ներքին և արտաքին քաղաքական հարցեր ևս: Արձանագրել ենք ևս մեկ անգամ, որ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, բոլոր ուղղություններով շարունակելու ենք մեր հարաբերությունների զարգացումն այդ երկրի հետ: Շատ կարևոր է, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ այդ օրերին դառնալով է աշխարհի քաղաքական կենտրոններից մեկը»,- շեշտեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է Հայաստանի ճանաչելի դարձնելու աշխարհում: ԱԺ փոխնախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մայիսին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի միջոցառումներին ներկա է լինելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը ճանաչել էր Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում