Էդուարդ Շարմազանով.ՀՀԿ գործադիր մարմնի նիստի օրակարգում նախարարների նշանակման հարցի քննարկում չի սպասվում
25/04/2013 11:21
Նմանատիպ
«Այսօրվա նիստում քննարկվելու են ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքին վերաբերող հարցեր»,- այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի’ ապրիլի 25-ի նիստի օրակարգում նախարարների նշանակման հարցի քննարկում չի սպասվում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ապրիլի 18-ի նիստում որպես ՀՀ վարչապետ հաստատվել էր Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:
Միաձայն որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնքում հաստատվել էր Էդվարդ Նալբանդյանի, իսկ Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Սեյրան Օհանյանի թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում