ԻԳ. Սուարեսի ու Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

ԻԳ. Սուարեսի ու Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել է «Էսպանյոլին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին մրցավեճում «կապտանռնագույնները» զիջել էին` 0:1:

Էրնեստո Վալվերդեի թիմն արագ գոլ է խփել (9-րդ րոպե): Աջ եզրից Ալեիշ Վիդալի կատարած փոխանցումից հետո Լուիս Սուարեսը գլխի հարվածով առաջ է մղել իր թիմին: 25-րդ րոպեին Լիոնել Մեսսին մրցակցի պաշտպաններից խլել է գնդակը ու միջին տարածությունից հարված կատարել: Փոքր անդրադարձից հետո գնդակը հայտնվել է Պաու Լոպեսի պաշտպանած դարպասում:

Չնայած թիմերը հետագայում մի քանի գոլային պահեր են ստեղծել, դարպասի այլ գրավում չի արձանագրվել: Մասնավորապես, խաղավերջում Մեսսիի գլխով հարվածից հետո «թութակներին» փրկել է դարպասաձողը:

Այս խաղը դարձել է պատմական, որովհետև «բլաուգրանայի» կազմում փոխարինման է մտել ակումբի պատմության ամենաթանկարժեք նորեկը` Ֆիլիպե Կոուտինյոն: Բրազիլացին 68-րդ րոպեին փոխարինել է Անդրես Ինյեստային: Հատկանշական է, որ նորամուտը տեղի է ունեցել Կոուտինյոյի նախկին թիմի դեմ խաղում:

Այսպիսով, ընդահանուր դիմակայությունում «Բարսելոնան» առավելության է հասել 2:1 հաշվով ու մտել կիսաեզրափակիչ: Կատալոնացիների հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում