«Ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյան. Այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա

«Ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյան. Այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա

«ՀԱԿ վարչության անդամնե­րը ՀԱԿ վարչության վերջին նիս­տում հարց են բարձրացրել, թե երբ պետք է կուսակցությունը կրկին անցնի ակտիվ գործողությունների ու նորից վերցնի ընդ­դիմության առաջնորդի դրոշա­կը: ՀԱԿ նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը բացատրել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա, ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծա­մասնություն, և իրենք չեն կա­րող անիմաստ հանրահավաքներ անցկացնել, առանց կոնկ­րետ անելիքի: ՀԱԿ անդամնե­րին այդ պատասխանը ինչ-որ չափով գոհացրել է, սակայն նրանց մեծամասնության մոտ մտավախություն կա, որ իրենք առաջատար քաղաքական ու­ժից վերածվել են լուսանցքայինի, և եթե այսպես շարունակվի՝ հասարակությունը ընդհանրա­պես մոռանալու է իրենց գոյու­թյան մասին»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում