Ադրբեջանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին ազդեցիկ դեսպան նշանակել Բաքվում՝ լուծելու ղարաբաղյան կոնֆլիկտը
Նմանատիպ
Վաշինգտոնում հրապարակվող «The Hill» պարբերականը տպագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլինա Սուլեյմանովայի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարված նաև Լենռային Ղարաբաղի կոնֆլիկտին:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, դեսպանը հոդվածի սկզբում անդրադարձ է կատարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Իսրայել և Պաղեստին կատարած այցին և փորձել համամետականներ տանել հայ- ադրբեջանական հակամարտության հետ: Նա մասնավորապես նշել է, որ ժամանկի ընթացքում կողմերի դիրքորոշումներն ավելի կարծրանում են, ուստի կոնֆլիկտի բարեհաջող լուծման համար անհրաժեշտ են միջազգային հանրության անհապաղ ջանքերը: Այնուհետև Էլինա Սուլեյմանովան կոչ է արել ԱՄՆ-ին, որպես միջնորդ երկրի, Բաքվում նշանակել բարձր հեղինակություն ունեցող և ազդեցիկ դեսպանի, որը կկարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը;