Վրաստանը փորձում է բարձրացնել իր կարևորությունը ՆԱՏՕ-ի համար
Նմանատիպ
Չորեքշաբթի օրը Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն’ ISAF-ի մասնակից-երկրների ԱԳՆ ղեկավարների հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքները ներկայացնելու ժամանակ առաջարկել է ՆԱՏՕ-ին Աֆղանստանից բեռներ փոխադրելիս հետագայում ՆԱՏՕ-ն օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհից:
«Վրաստանը կշարունակի ներդրումն Աֆղանստանում 2014 թ-ից հետո ևս: Ես վրացական կառավարության նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան դաշինքին առաջարկել եմ օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհից’ Աֆղանստանից բեռների հետ տարանցման համար», -ասել է Փանջիկիձեն:
Նրա խոսքով’ այդ նախաձեռնությունն առաջինը հնչեցրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին’ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ 2012 թ-ի նոյեմբերին ունեցած հանդիպման ժամանակ: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ այդ առաջարկը ընդունելի կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարությունը նախատեսվել էր ավարտին հասցնել 2012 թ-ին: Տնտեսական եւ այլ պատճառներով երկաթուղու շինարարությունը մի քանի անգամ հետաձգվել է: Այժմ խոսվում է այն 2014 թ-ի գարնանն ավարտին հասցնելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում