Կգտնի՞ Պուտինը 1.2 միլիոն հարցի պատասխան
25/04/2013 12:35
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Ուղիղ կապ»-ին իրենց հարցերն են ուղարկել շուրջ 1.2 միլիոն մարդ, հաղորդում է Вести.ru-ն: ՌԴ նախագահի հետ ուղիղ եթերում ավանդական հարցուպատասխանը կանցկացվի ապրիլի 25-ին:
Միասնական հեռախոսային կենտրոնից Интерфакс-ին հաղորդել են, որ Մոսկվայի ժամանակով 14:00-ի դրությամբ ստացվել է 957.509 զանգ, 174.664 SMS և 103.505 նամակ:
Այս տարի «Ուղիղ կապը» կանցկացվի 11-րդ անգամ, սակայն առաջին անգամ այն տեղի կունենա գարնանը: Այս տարի բացի ժամանակից, փոփոխությունների է ենթարկվել նաև լսարանը ձևավորելու սկզբունքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում