«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր ազդեցության մասին․ մշակույթի հանդեպ վերաբերմունքը փոխվում է

«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր ազդեցության մասին․ մշակույթի հանդեպ վերաբերմունքը փոխվում է

Ըստ ԵՄ-ի «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի, որն իր ավարտին է մոտենում 2018թ.-ի հունվարին, վերջին երեք տարվա ընթացքում Արևելյան գործընկերության վեց երկրներում նշանակալի փոփոխություն կա մշակույթի դերի ընկալման մասով: «Արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) կառավարությունները, ԶԼՄ-ները, քաղաքական կուսակցությունները և մշակութային ու ստեղծարար արդյունաբերություններում աշխատողները ստեղծարար արդյունաբերությունը սկսում են դիտարկել որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ»,- տեղեկացնում է Aravot.am-ը։

«Մշակութային և ստեղծարար արդյունաբերությունների՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ դիտարկելու գաղափարը նոր է Արևելյան գործընկերության երկրների համար»,- ասում է «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ղեկավար Թիմ Ուիլյամսը՝ շարունակելով. «Երբ ծրագիրը սկսվեց, մշակույթը դիտարկվում էր որպես սուբսիդավորվող ոլորտ: Սակայն այդ ընկալումը սկսում է փոխվել»:

Ծրագիրը նպաստել է մի շարք դրական փոփոխությունների: Մասնավորապես, Ուկրաինայի Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Ստեղծարար արդյունաբերությունների բաժին, Ադրբեջանը քննարկում է ազգային կինոյի հանձնաժողովի ստեղծման հարցը, Վրաստանի վարչապետը ստեղծարար արդյունաբերությունները բնութագրել է որպես տնտեսության զարգացման կարևոր ոլորտներից մեկը, Մոլդովայում ծրագրի վերապատրաստման մասնակիցները ստեղծել են Ստեղծարար արդյունաբերությունների ասոցիացիա, Բելառուսում բացվել է առաջին ստեղծարար հանգույցը՝ Սվետլագորսկ քաղաքում, իսկ Հայաստանի կառավարությունը գործարար փորձը ներդնում է գրախանութների, պետական թատրոնի, գրադարանների և կինոյի արտադրության մեջ:

Ծրագիրը Արևելյան հարևանության երկրներին նաև օգնել է մշակույթը դիտարկել որպես տնտեսական աճի աղբյուր: Ծրագրի կողմից ֆինանսավորված վերջին հետազոտության համաձայն՝ ստեղծարար արդյունաբերությունները գեներացնում են Ուկրաինայի ՀՆԱ-ի մոտ 4.04 տոկոսը ու Վրաստանի ՀՆԱ-ի 2.8 տոկոսը, ապահովում են Ուկրաինայում ստեղծված աշխատատեղերի 3.17 տոկոսը, ինչպես նաև Հայաստանում զբաղվածության 4.86 տոկոսն ու Վրաստանում՝ 5.1%-ը: Ստեղծարար ձեռնարկատիրության վերաբերյալ 14 առցանց դասընթաց, որոնք մինչ օրս տվել են 5000 շրջանավարտ, 262 միջոցառում, որոնցում ներգրավված է եղել ավելի քան 36000 մասնակից, ստարտափեր ստեղծելու նպատակով երիտասարդների համար նախատեսված աշխատաժողովներ, TeamLab լաբորատորիա, հատուկ կարիքներով մարդկանց համար հաքաթոն և ուսումնական այցեր դեպի ԵՄ երկրներ. սրանք ընդամենը օրինակներ են առ այն, թե երեք տարվա ընթացքում ինչպիսի ազդեցություն է ունեցել Ծրագիրը տարածաշրջանում:

«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրն 2015թ.-ի փետրվարից մինչև 2018թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում աջակցել է մշակութային ու ստեղծարար ոլորտների ներդրմանը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացման գործում: Ծրագրում ընդգրկված էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մշակութային առաջնորդությունը, մշակութային և վիճակագրական հետազոտությունները, լսարանի զարգացումը, մշակութային լրագրությունը, շահերի պաշտպանությունը և դրամահայթայթումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում