Էմերի. Կասկած չկա, որ Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
26/01/2018 22:55
![Էմերի. Կասկած չկա, որ Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը](https://times.am/v3/wp-content/uploads/2018/01/cdc369bc6b11c73f61df2bd354647576-1024x576.jpg)
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարծիք է հայտնել թիմի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի ու հեռանկարների մասին:
«Երկուշաբթի օրվա մարզումից հետո հանդերձարանում Նեյմարն իրեն վատ զգաց: Նրան ասացի, որ եթե լիովին պատրաստ չի խաղին, պետք է հանգստանա: Նեյմարն առաջինն է, ով ցանկանում է խաղալ: Նա երջանիկ է, երբ խաղադաշտ է դուրս գալիս, հաղթում է, իսկ երկրպագուներն աջակցում են նրան: Կասկած չկա, որ Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա մնալու է ՊՍԺ-ում»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացին առողջական խնդիրների պատճառով բաց է թողել «Լիոնի» դեմ նախորդ հանդիպումը (1:2):
Հետևեք մեզ նաև Telegram-ում