Ադրբեջանցի զինվորը դանակահարելով սպանել է ծառայակից ընկերոջը

Ադրբեջանի Զինված ուժերում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել. 18-ամյա Խայամ Ասիֆօղլու Բայրամովը դանակահարելով սպանել է իր ծառայակից ընկերոջը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել մայքրաղաքաք Բաքվում տեղակայված զորամասերից մեկում. սպանության շարժառիթները հայտնի չեն: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ (կանխամտածված սպանություն), կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փետրվարի 25-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերում մահվան առնվազն 10 դեպք է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում