Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն ԱՄԷ-ի ՀՀ դեսպանության բակում
Նմանատիպ
Ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.500.000 անմեղ նահատակների:
Արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ համայնքի անդամներ եւ հյուրեր: Արարողության ավարտին եկեղեցու բակի խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում:
Օրվա երկրորդ կեսին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:
Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Հոգշ. Տ. Մեսրոպ վարդապետ Սարգիսյանը, որից հետո Աբու Դաբիի Ազգային վարչության երիտասարդական հանձնախումբը հանդես եկավ գեղարվեստական հայտագրով:
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների եւ ողջ հայության համատեղ ջանքերը, կարեւորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:
Երեկոյի վերջում դեսպանության բակում տեղի ունեցավ մոմավառություն, որին հետեւեց Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի կարգ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում