-4.9 C
Yerevan

Քյոլնում ավելի քան 7 հազար մարդ բողոքում է Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Գերմանիայի Քյոլն քաղաքում բողոքի խոշոր ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Էբերտ հրապարակում սկսված բողոքի ցույցի մասնակիցները, որոնք մեծամասամբ քրդեր են, բղավում են «Դադարեցրեք Էրդողանի պատերազմը», «Եվրոպա, ամաչիր ինքդ քեզնից», «Խաղաղություն հանուն Աֆրինի»:

Համաձայն Քյոլնի ոստիկանության տվյալների՝ ցույցի մասնակցում է մոտ 7 հազար մարդ: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի:

Որպեսզի բացառվի քրդերի ու թուրքերի միջև հնարավոր բախումը ցույցի ժամանակ, այն հսկում է 2 հազար ոստիկան: Ցույցի ընթացքում արգելվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դրոշները և դրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները, սակայն թույլատրվել է Սիրիայի Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դրոշը:

Ակնկալվում է, որ բողոքի ցույցն ու երթը կտևեն մոտ 6 ժամ:

spot_imgspot_img