Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջընթաց չկա. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջընթաց չի տեսնում։

Հայաստանի արտգործնախարարը համաձայնվել է Լավրովի հետ՝ հավելելով, որ ամեն դեպքում չի կարծում, թե հարաբերությունները փակուղի են մտել։
Ի պատասխան լարգրողների հարցերի Լավրոնվն ասել է.« Ռուսաստանի դիքրորոշումը կապված Լեռնային Ղարաբաղի հետ հայտնի է: Մենք, որպեսն միջոնրդ երկիր ջանքեր ենք գործադրում կոնֆլիկտը լուծելու: Ներկա փուլում կան որոշ առաջարկներ երկու երկրներից կողմից, սակայն մեր գլախավոր հարցը մնում է այդ առաջարկները երկկողմանի ընդունելի դարձնելը»:

«Մոտ ապագայում նախապատրաստվում է արտգործնախարարների նոր հանդիպում, որը կկայանա մայիսին՝ Կրակովում։ Չի բացառվում նաև հանդիպում ավելի բարձր մակարդակով։ Այնպես որ գործընթացը շարունակվում է, և այլ հարց է, որ այն առաջ չի շարժվել, քանի որ կողմերից մեկը ոչ կառուցողական դիրք է զբաղեցնում և մերժում է գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք անում են համանախագահները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում