Թուրքիայում բախվել են Հայոց ցեղասպանության հարցում տարակարծիք խմբերը
25/04/2013 13:40
Նմանատիպ
Ինչպես հայտնում է ermenihaber.am կայքը, Իզմիրում Հայոց ցեղասպանությունը հերքող ու ճանաչող խմբերի միջև տեղի է ունեցել բախում: Իզմիրի Բասմանե հրապարակում «Թուրքիայի Ժողովրդի ազատագրություն» կուսակցության անդամները հանդես են եկել Հայոց ցեղասպանության իրողությունը հերքող ելույթով:
Սրան ի պատասխան նույն հրապարակում հավաքված մի խումբ հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկյայացուցիչներ, խոսել են այն մասին, որ իրականում տեղ է ունեցել Հայոց ցեղասպանություն:
Փոխադարձ վանկարկումներից հետո 2 տարակարծիք խմբերի միջև քաշքշուք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը, նրանք սկսել են ձեռքերի դրոշների կոթերով հարվածել իրար: Օրինապահ մարմինների միջամտությունից հետո են միայն կրքերը հանդարտվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում