Գվարդիոլա․ Այժմ ամենակարևորը Սիլվայի որդու առողջությունն է

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովաբանել է կիսապաշտպան Դավիդ Սիլվային և նշել է, որ իսպանացուն ազատում է խաղերից ընտանեկան խնդիրների պատճառով։ Դեկտեմբերին Սիլվայի կինը ծննադաբերել է ժամանակից շուտ, այժմ ֆուտբոլիստի տղան առողջական խնդիրներ ունի ու գտնվում է բժշիկների հսկողության տակ։
-Դավիդը յուրօրինակ ֆուտբոլիստ է։ Թոփ-ֆուտբոլիստները միշտ աչքի է ընկնում կարևոր խաղերում, և Սիլվան այդ ֆուտբոլիստներից է։ Երբ նա կարողանում է խաղալ, ես նրան խաղադաշտ եմ դուրս բերում։ Երբ դա հնարավոր չի լինում որդու հետ կապված իրավիճակի համար, նա հանգստի հնարավորություն է ստանում։ Այժմ ամենակարևորը Սիլվայի որդու առողջությունն է և ընտանեկան վիճակը,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Դավիդ Սիլվան մասնակցել է 20 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում