ՀԱԿ-ը ընտրակեղծիքներ է բացահայտել

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակում ընդգրկված թեկնածու Արման Մուսինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին, ասաց, որ ՀԱԿ-ը ըտրացուցակներում մակերեսային ուսումնասիրություն է կատարել ու հայտնաբերել 1000-ից ավելի մարդկանց անուններ, ովքեր քվեարկել են տարբեր մարզերում: 

Համաձայն ընտրական օրենսգրքի` մարդը կարող է ընտրություններից առնվազն վեց ամիս առաջ հաշվառվել տվյալ բնակավայրում ու քվեարկություն կատարել:

Խոսելով Աջափնյակում, տարբեր համայնքներում ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ հարձակումների, ինչպես նաև լրագրողի նկատմամբ կատարված բռնության դեպքի մասին, Մուսինյանն ասաց, որ այդ դեպքերը ապացույցն են այն բանի, որ ՀՀԿ-ն վաղենում է պարտությունից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում