ԱՄՆ-ում բացվել է ադրբեջանական ջարդերի զոհերին նվիրված Հայաստանից դուրս առաջին հուշարձանը

Դետրոյիթում բացվել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի (Գանձակ) հայերի ջարդերի զոհերին նվիրված Հայաստանից դուրս աշխարհում առաջին հուշարձանը: Խաչքարը տեղադրվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու տարածքում:

Հուշարձանը կանգնեցվել է հայ համայնքի միջոցներով, Դետրոյիթի բոլոր չորս եկեղեցիների հավատավորների, ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների միացյալ ջանքերով: Հուշարձանի տեղադրման համար պահանջվել է 55 հազար դոլար: Քարը բերվել է Հնդկաստանից: Իսկ հուշարձանի հեղինակ Արթուր Ղազարյանը զարդաքանդակների հեղինակն է: Խաչքարն օծել է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Կարապետ Կոճակյանը: Օծման արարողությանը մասնակցել է Կոմիտասի երգչախումբը Ռուբեն Մայիլյանի ղեկավարությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում