Բուշի գլխավոր ձեռքբերումներից է Սաակաշվիլիի անունը ճիշտ արտաբերելը
Նմանատիպ
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնական այցը ԱՄՆ: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու ոչ միայն գործող պետական-քաղաքական գործիչների հետ, այլ նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ:Համաձայն նախագահի՝ Facebook սոցցանցի պաշտոնական էջում տեղադրված տեղեկության՝ Սաակաշվիլին Դալասում ներկա է գտնվել Ջորջ Բուշ կրտսերի Նախագահական կենտրոնի բացման արարողությանը։
«ԱՄՆ նախկին նախագահը ելույթի ժամանակ հիշատակել է նաև Միխեիլ Սաակաշվիլիին՝ ասելով, որ իր նախագահության գլխավոր ձեռքբերումներից է համարում այն, որ սովորել է ճիշտ արտասանել նախագահ Սաակաշվիլիի ազգանունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի նախագահը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։ Նրանք միասին ընթրել են և քննարկել վերջին շրջանում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խոսվել է նաև ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման գործընթացին աջակցելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում