6.1 C
Yerevan

Արայի լեռան վրա ձյան փլվածքից մահացել է մեկ մարդ, երկուսը ստացել են տարբեր վնասվածքներ

Նմանատիպ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Այս մասին հայտնել...

Վաղվանից մասնակի կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում...

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

Արայի լեռան վրա հունվարի 28-ին ձյան շերտի փլվածքի հետևանքով մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող Արայի լեռան հատված, որտեղ, ըստ նախնական տվյալների, ձյան շերտի փլված­քից արշավախմբի ղեկավար՝ 1980 թ. ծնված Է. Ն.-ը, արշավախմբի անդամներ՝ 1982 թ. ծնված Ն. Ս.-ը և 1996 թ. ծնված Հ. Հ.-ը գլորվել են դեպի ձորակը, ինչի հետևանքով Է. Ն.-ը և Հ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը արշավախմբի անդամները հայտ­նաբերել են Նաիրուհի Սիմոնյանի դին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածներ՝ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը հրաժարվել է բժշկական օգնությունից և դուրս գրվել, իսկ Է. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Արշավախմբի ղեկավարը ներկայում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

Փրկարարները Ն. Ս.-ի դին իջեցրել և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ, որտեղ ժամը 21:41-ին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Դեպքի վայրում փրկարարներին օժանդակել են նաև ՀՀ ալպինիզմի ֆեդերացիայի 20 անդամ և մոտ 30 քաղաքացի:

spot_imgspot_img