Արմեն Մարտիրոսյանը որպես քաղաքապետ չի դիտվում. Ա. Ադիբեկյան

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրության մրցակիցների վարկանիշները: Ըստ սոցիոլագի «Սրանք եզրափակիչ արդյունքներն են, երկու հարցման համեմատական տվյալներ ու էլ փոփոխության չեն ենթարկվի թեկնածուների վարկանիշները»: 

Ադիբեկյանը տեղեկացրեց, որ տվյալները ստացվել 2013թ. մարտի 29-30-ին եւ ապրիլի 20-21-ին, 1290+1350 չափահասների շրջանում, համաչափ՝ ըստ համայնքների, սեռա-տարիքային եւ կրթական խմբերի:

Ըստ Ադիբեկյանի’ վերջին 10 օրվա ընթացքում’ ընտրություններով հետաքրքրվողների թիվը աճել է ընդամենը 1,5%-ով:

Ավագանու ընտրություններով 68,5% հետաքրքրվողները բաժանված են 3 խմբի՝ 27%-ը հետեւում է հնարավորինս, 29%-ը՝ կարեւորներին, 12%- դեռ չի հետեւում:

Ըստ Ադիբեկյանի արդյունքուը  այսպիսին է.

 

Սոցիոլոգի տեղեկացնում է նաև, որ ավագանու ընտրություններին ընտրողների ակնկալվող մասնակցությունը կլինի այսպիսին. հաստատ կգնան 54%-ը , հնարավոր է կգնան 7%-ը, չեն որոշել 3%-ը, հաստատ չեն գնա 36%-ը:

Ինչ վերաբերվում է քվեարկելու վերաբերյալ ընտրողների որոշումների կայացման իրավիճակին, ապա այն այսպիսին է. ձայնը կտան եւ կարող է տան 34,6%, չեն ասում ում կտան 16,4%, չեն որոշել 10,3%:

Ադիբեկյանը ասաց, որ ընտրության հնարավոր եկողների՝ քվեարկման կայացած որոշում չունի 15%-ը, որոշում ունի 60%-ը, իսկ 25% -ը «չասողների» միայն մի մասը կգնա՝ այն էլ որոշ ակնկալիքների դեպքում: Ինչ վերաբերվում է մրցակիցների միջեւ որոշված ձայներին, ապա դրանք բաշխվում են հետեւյալ կեպ.

«Մարգարյանը պահպանում է իր դիրքերը, եւ եթե տատանվող ընտրողների 15% ձայները լրիվ անցնեն նրա մրցակիցներին, ապա ընտրողների ձայների փոխհարաբերակցությունը կլինի՝ Տարոն Մարգարյան – 32%, մրցակիցներ – 27% , կամ մասնակիցների առումով՝ Տարոն Մարգարյան – 54%, մրցակիցներ – 46%, որտեղ 46%-ը կբաշխվի 2-3 մրցակիցների միջեւ,»,-նշում է Ադիբեկյանը:

Ադիբեկյանը, նշեց նաև, որ թենածուներից, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը որպես քաղաքապետ չի դիտվում, նույնն էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի դեպքում է: Նա նաեւ հավելեց, որ ընտրություններին շեմը կհաղթահարեն հետեւյալ ուժերը’ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ Երեւան» դաշինքն եւ ՕԵԿ-ը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում