19.1 C
Yerevan

Գվարդիոլա. Բոլոր 4 մրցաշարերը հաղթելու համար բավականաչափ ֆուտբոլիստ չունենք

Նմանատիպ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Շարժայի մրցաշարում հայ շախմատիստները կիսեցին 2-8-րդ տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: Արաբական Միացյալ...

Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup...

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Քարդիֆ Սիթիի» դեմ կայացած խաղի (2:0), ինչպես նաև բոլոր մրցաշարերում չեմպիոն դառնալու հեռանկարների մասին: «Քաղաքայինները» 12 միավորի առավելությամբ գխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, Լիգայի գավաթում հասել են եզրափակիչ, իսկ Անգլիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում` 1/8 եզրափակիչ:

«Անհասկանալի է, թե ինչու չեղյալ հայտարարվեց Բերնարդու Սիլվայի գոլը: Երբեք նման բան չէի տեսել: Դրա հետ դեռ կարող եմ համակերպվել, եթե մրցավարները կոպիտ խաղի դեպքում պաշտպանեն ֆուտբոլիստներին: Ոչ միայն իմ խաղացողներին, այլ բոլորին: Նմանատիպ կոպիտ խաղի արդյունքում Սանեն վնասվածք ստացավ, փոխարինվեց և դուրս մնաց շարքից: Դեռ չգիտեմ` որքան ժամանակով:

Չեմ կարծում, թե կարող ենք չեմպիոն դառնալ բոլոր չորս մրցաշարերում: Երբ ինձ հարցնում էին ԱՊԼ-ում անպարտելի մնալու մասին, ասացի, որ դա անհնար է, այդպես էլ եղավ: Հիմա ասում եմ, որ բոլոր չորս տիտղոսները հաղթել հնարավոր չէ, որովհետև բավականաչափ ֆուտբոլիստ չունեմ, շատերը վնասվածքներ են ստացել»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

spot_imgspot_img