Թաջ Մահալի դամբարանի մոտ պայթյուն Է որոտացել

Հնդկաստանի հյուսիսի Ագրա քաղաքում՝ նշանավոր Թաջ Մահալի դամբարանից 4 կիլոմետր հեռավորության վրա, պայթյուն Է որոտացել «Շերատոն» հյուրանոցի մերձակա աղբանոցում: Ինչպես հաղորդում Է NDTV հեռուստաալիքին, զոհվել Է երկու բանվոր: Չորս մարդ վերքեր են ստացել:

Պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

1983 թվականին Թաջ Մահալն ընդգրկվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում