Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպում կունենա Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Հանդիպումը տեղի կունենա ժամը 19:30-ին, ՀՅԴ կենտրոնական գրասենյակում»,- ասաց Վարդանյանը:

Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում կունենա ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում