Մոուրինյու. Եթե Զլատանը ցանկանում է հեռանալ, «Մանչեսթեր Յունայթեդը» կօգնի նրան

Մոուրինյու. Եթե Զլատանը ցանկանում է հեռանալ, «Մանչեսթեր Յունայթեդը» կօգնի նրան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն:

«Նա ինձ ոչինչ չի ասել: Այդ տեղափոխության մասին առաջին անգամ մամուլից եմ լսել: Այս մրցաշրջանը վերջինն է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Զլատանի պայմանագրում: Եթե նա իր ապագան այլ երկրի ակումբում է տեսնում, մենք այդ հարցում կօգնենք նրան: ՄՅՈւ-ն չի պատրաստվում արգելք հանդիսանալ»,- պորտուգալացու խոսքն է փոխանցում skysports.com-ը:

Հիշեցնենք, որ ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո 36-ամյա ֆուտբոլիստը հասցրել է ընդամենը 7 խաղի մասնակցել, ապա կրկին շարքից դուրս է մնացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում