Տիգրան Եսայանը հեռացավ «Արցախից»
29/01/2018 19:08
Նմանատիպ
«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է ակումբից: Այդ մասին հայտնում է երևանցիների մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը: «Արցախը» հայտարարել է, որ Եսայանի կատարած աշխատանքը բարձր է գնահատում և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում:
Հավելենք, որ Հայաստանի Առաջին խմբի 14 տուրերից հետո «արծիվները» զբաղեցնում են երկրորդ տեղը` առաջատար «Լոռիին» զիջելով 1 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում