-5.9 C
Yerevan

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կարող են բուժում ստանալ ինչպես զինծառայողները, այնպես էլ ազատամարտիկները

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

Հայկական բանակաշինության ավանդույթները․ մաս II

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 31-ամյա հոբելյանի կապակցությամբ Times.am-ը...

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, որն օրերս է իր դռները բացել հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողների առջև, կկարողանա միաժամանակյա սպասարկում ապահովել ընդհանուր առմամբ 60 հիվանդի համար (ստացիոնար և ամբուլատոր):

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով կենտրոնի ստեղծման գաղափարակիցներից է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ներկայումս կենտրոնում բուժում են ստանում Ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողները:

«Հենաշարժողական խնդիրներով զինվորների համար այս կենտրոնը ամբողջովին մատուցում է վերականգնողական բուժում: Այն տղաները, ովքեր ցանկություն էին հայտնում մեկնելու արտերկիր, այսօր արդեն Հայաստանում կարող են լիովին ապաքինվել համապատասխան մասնագետների և սարքավորումների օգնությամբ»,-ասաց Մուրադյանը:

Ինչ վերաբերում է մատուցվող ծառայությունների արժեքին, ապա, ըստ Մուրադյանի, մինչ այժմ վերականգնողական բուժում ստացող զինվորները ծառայություններից օգտվել են անվճար հիմունքներով, իրենք բարերարների աջակցությամբ ամեն ինչ անում են, որ այն շարունակական: «Մինչ կենտրոնի նորամուտը, նաև այս պահից սկսած, անկախ նրանից, զինվորն ապրիլյան պատերազմի մասնակից է, թե առհասարակ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձ, սպա, ենթասպա, նաև ազատամարտիկ, եթե ունեն համաստվածյան հիմքերը, կարող են անվճար բուժում ստանալ: Մինչ այժմ իրականացվող բուժումը եղել է լիովին անվճար, համալսարանը բոլոր ծախսերը վերցրել է իր վրա` պաշտպանության նախարարության ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ»,-հայտնեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ իրենց համար գերնպատակ էր ոչ միայն մատչելի ու հասանելի, այլև որակյալ ծառայությունների մատուցումը:

ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրեց, որ կենտրոնի ղեկավարությունը այստեղ բուժում ստանալու հատուկ հերթագրման կարգ է մշակել` հաշվի առնելով, որ ցանկացողները կարող են շատ լինել: Ըստ նրա` հերթագրման կարգը լինելու է լիովին թափանցիկ, արդար և հասանելի առաջին հերթին զինվորական հաշմանդամների համար: «Այս կենտրոնում կարող են բուժում ստանալ նաև այն մարդիկ, ովքեր կունենան խիստ անհրաժեշտություն: Գնացուցակները, երբ հրապարակվեն, կարող եք ծանոթանալ»,-հայտնեց Արմեն Մուրադյանը:

Կենտրոնը ապահովելու է ոչ միայն այստեղ բուժում ստացողների առողջապահական խնդիրների լուծումը, այլև կրթական և սոցիալական ուղղվածության հարցեր է կարգավորելու: Մասնավորապես, ստեղծել է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տղաները կկարողանան ծրագրավորման հմտություններ ձեռք բերել և աշխատել: «Ուսման ավարտից հետո նրանք մինչև 300 հազար աշխատավարձով աշխատանքի կարող են անցնել: Կա նաև «Զինվորը զինվորի համար» ծրագիրը, որի շրջանակում տղաները պատրաստելու են հատուկ սարքեր, մասնավորապես, ռազմական ցանցերի մասին կարող է խոսք լինել, արվեստի փոքրիկ սենյակներ են գործելու, որտեղ նրանց սովորեցնելու են պատրաստել ձեռագործ իրեր: Կարևոր հարց է լուծվում, նրանք մեկ պատուհանի սկզբունքով կարողանալու են իրենց բոլոր խնդիրները կարգավորել: Մասնավորապես, սոցիալական, առողջապահական, կրթական»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը: Վերականգնողական կենտրոնի տարածքում գործելու նաև բացօթյա սրճարան, որտեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել բուժում ստացող տղաները:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

Հայկական բանակաշինության ավանդույթները․ մաս II

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 31-ամյա հոբելյանի կապակցությամբ Times.am-ը...