Շերը՝ բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների ցուցակում է
29/01/2018 19:35
Նմանատիպ
Հայազգի հայտնի երգչուհի, դերասնուհի և երաժշտական պրոդյուսեր Շերլին Սարգսյանը՝ Շերը, ներառվել է բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Շերն այն քիչ արտիստներից է, ով միաժամանակ ստացել է «Օսկար», «Գրամի», «Էմմի» և 3 «Ոսկե գլոբուս» կինոյի, երաժշտության և հեռուստատեսության բնագավառում, ինչպես նաև եղել է պատմության մեջ միակ կատարողը, ում երգերը հինգ տասնամյակ զբաղեցրել են ԱՄՆ-ի հիթ շքերթների առաջին հորիզոնոկանը»։
71-ամյա Շերի կարողությունը գնահատվում է 350 միլիոն դոլար, ինչը թույլ է տվել նրան 12-րդ տեղը գրավել ժամանակի ամենահարուստ երաժիշտների վարկանիշային ցուցակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում