Ադրբեջանը պետք է հետևի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների առաջարկներին. Է. Նալբանդյան
Նմանատիպ
Ադրբեջանը չպետք է մերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանական կողմը մերժել է ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, այլ նաև բոլոր այն առաջարկները, որ վերաբերում են վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչպիսիք են դիպուկահարների հետ քաշումը առաջնային գծից, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Երևանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը:
«Շատ ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը համաձայնվեր կարգավորման համանախագահ երկրների նախագահների հայտարարության հիման վրա, որին համաձայնություն է տվել Հայաստանը»,-ասել է Նալբանդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում